«Թաթոյան» հիմնադրամը դիտորդություն կիրականացնի Վաղարշապատի ընտրություններում
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից գրանցվել է 2025 թ. նոյեմբերի 16-ին Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով։
Մեր դիտորդական առաքելության նպատակն է հնարավոր ընտրախախտումները վեր հանելու եղանակով ապահովել ընտրական գործընթացի թափանցիկությունը եւ վերահսկել օրինականության պահպանումը։
Ընտրության օրը գրանցված խախտումների մասին պարբերաբար կտրամադրվի տեղեկատվություն ընտրական բոլոր տեղամասերից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել