Հայկոյի հայտարարությունը հնչել է այն պահին, երբ ԶԼՄ-ներից մեկին հյուրընկալված ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հանդես էր եկել առաջարկ-կոչով՝ ուղղված Նիկոլին՝ իր հետ դուրս գալու ուղիղ եթեր ու բանավիճել՝ նախքան հասնելը նախագահներին: Այս առաջարկությունն Աշոտյանը մի քանի անգամ կրկնել է, սակայն ո՛չ Նիկոլը, ո՛չ էլ նրա հայկոները չեն արձագանքել: Ավելին՝ ընդունելի ֆորմատ կարող է լինել նաև Աշոտյանի ու որևէ երևելի ՔՊ-ականի միջև բանավեճը, եթե Նիկոլը համակվի դատարկամիտ գոռոզությամբ ու Աշոտյանի հետ եթեր դուրս չգա:
Երբեք չնե գնա այդ քայլին. գիտեն՝մի քանի րոպեում Աշոտյանը ՔՊ-ն «ասֆակտին կփռի»՝ Նիկոլի իշխանության համար դրանից բխող դաժան հետևանքներով: Հետևաբար՝ քանի որ Նիկոլը գիտի, որ նախագահները չեն իջնի իր մակարդակին, անընդատ փորձում է բանավեճի թեման շահարկել, որ իբր քաղաքական կապիտալ քամի:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4714
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



