Tert.am-ը գրում է.
Հայաստանի և Միացյալ Նահանգների պատվիրակությունների միջև շփումների, քննարկումների, բանակցությունների միջոցով ընթանում են աշխատանքները: Ադրբեջանական կողմի հետ ունենք ընդհանուր պատկերացումներ և դրանք արտահայտված են ստորագրված Վաշինգտոնյան հռչակագրում, որտեղ ամրագրված է, որ ապաշրջափակումը տեղի է ունենալու երկու երկրների տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության, ինքնիշխանության և համապատասխանաբար իրավազորության ներքո: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով «Թրամփի ուղու» հետ կապված աշխատանքներին:
Հարցին՝ ինչու՞ «անխոչընդոտ» ձևակերպումը չի օգտագործվել նաև հայկական կողմի համար, Միրոզյանը պատասխանել է. «Իմաստ ունի՞ նույն հարցը 50 հազար անգամ տալ, այդ հարցին այնքան ենք պատասխանել, նույն բանն է, գրված է անխոչընդոտ, փոխադարձ առավելություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



