Վերջերս սեքսուալ սկանդալի կենտրոնում հայտնված Արդարադատութան նախարար Գալյան Սրբուկը լրագրողների հետ զրույցում անկեղծացել է մինչև վերջ ու հայտարարել, որ 200000 դոլարանոց տունն իր համար առանձնապես մի մեծ բան չէ: «200000 դոլարանոց տունն ի՞նչ է, որ ես 10 տարի հետո չպետք է ունենամ»,-մասնավորապես՝ ասել է նա:

Հարց է առաջանում՝ ո՞րն է Սրբուկի ինքնավստահության արմատը, կամ նա նման արժողությամբ տուն պատրաստվում է ձեռք բերել ասենք հիփոթեքո՞վ, թե՞ նաղդով: Արդարադատության ոլորտն այսօր Հայաստանում ուղղակի լացում է, իսկ լացում է երկու բանի պատճառով՝ կոռուպցիայի ու ոչ արդյունավետ կառավարման: Ընդ որում՝ որքան վատն է կառավարումն ու անարդյունավետ, այնքան բարձր է կոռուպցիայի մակարդակը: Հարց՝ Սրբուկը պատրաստվում է իր՝ մի քանի հազար դոլարի հասնող աշխատավարձի՞ց խնայողություններ անել, թե՞ «սև» փողերի ուժով իր օթևանի հարցը լուծել…

Իսկապես 200000-ն ի՞նչ փող է որ, եթե հաշվի ենք առնում այն ոչ անհիմն խոսակցությունները, որ Սրբուկի՝ ամսական կտվածքով վաստակած «լևի» եկամուտը հասնում է միլիոնավոր դոլարների…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել