Կորցնելով իրականության զգացումը՝ Մելքոնյան Գագոն նախկին իշխանություններին է մեղադրել Արցախի կորստի համար: «Բա ինչի՞ չպահեցիք: Բա լավ բանակցեիք, էտի մնար մեզի: Բա ինչի՞ էտի չեղավ ըտենց»,-Սերժ Սարգսյանին է մեղադրել գեներալի ուսադիրները արժեզրկած ՔՊ-ականն ու հիշել երրորդ նախագգահի՝ 2018-ի խորհրադարանական ելույթն այն մասին, որ բանակցությունները փակուղում են՝ պնդելով, թե փակուղի մտած իրավիճակ են ժառանգել նոր իշխանությունները, ինչի պատճառով էլ իբր պատերազմ է եղել:

Գագոն խելքը լրիվ հետ է տվել. եթե նախկին իշխանություները չէին պահել եղածը, ինչպե՞ս էր Նիկոլն Արցախն ու յոթ շրջանները ժառանգություն ստացել: Գագոն մոռանում է՝ ինչ բանակցային ժառանգություն էր Նիկոլին բաժին հասել, և թե ինչ արեց նա՝ իրեն դնելով գժի տեղ: Արցախը վարի տալ, իսկ հետո մեղադրել նախկին իշխանություններին Արցախի կորստի համար կարող է միայն Գագոյի նման մեկը, որին շատ դժվար է մարդ կոչել:

Ինչ վերաբերում է Սարգսյանի խորհրդարանական ելույթին, ապա նկատենք, որ նա խոսել էր այդ պահին առկա իրավիճակի մասին, մինչդեռ հետո՝ 2019-ին, պետք է լիներ նոր առաջարկություն, որին, ի դեպ, Իլհամը համաձայնել էր, և որի պայմանները, համեմատած ներկայումս մեր ունեցածի հետ, ուղղակի դրախտային էին: Ինչո՞ւ այդ առաջարկին ի պատասխան Նիկոլը տորպեդահարեց բանակցային գործընթացն ու Իլհամին պատերազմելու հիմքեր տվեց, Գագոն գիտի՞ այս հարցի պատասխանը, ոչմիթիզակա՞ն էր, եթե ոչմիթիզական էր, ապա ինչո՞ւ պատերազմի ժամանակ Աննան բունկերներից այդպես էլ դուրս չեկավ, ինչո՞ւ Հայաստանում մի կարգին զորահավաք տեղի չունեցավ…

Գագոն էլ, իհարկե, գիտի այս ամենը, բայց քանի որ ժամանակին թալանած փողերը պահելու, վերջին տարիներին «վաստակածը» չկորցնելու խնդիր ունի, տխմար-տխմար դուրս է տալիս՝ իրեն լսողներին դնելով ապուշի տեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել