Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է գեներալ–մայոր Գրիգորի Խաչատուրովի փաստաբանների միջնորդությունն ու վերացրել նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը, Սպուտնիկ Արմենիային այս մասին ասաց նրա փաստաբան Հակոբ Ենոքյանը։
«ՊՆ զորամասի հողատարածքի հետ կապված գործի վաղեմության ժամկետը լրացել էր, դրան հղում անելով՝ միջնորդել ենք կարճել գործը։ Քրգործը կարճվել է միայն Խաչատուրովի մասով, ընդհանուր քրեական գործը չի կարճվել։
Նշենք, որ այդ գործով անցնում են նաև Սեյրան Օհանյանը, Մանուկ Վարդանյանը, Նորայր Կարապետյանը, Արմեն Գևորգյանը, Էդգար Արշակյանն ու Հակոբ Մարտիրոսյանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել