Շնորհավորում եմ բոլորին «Մեր ձևով» ժողովրդական կամավորական շարժման մեկնարկի կապակցությամբ։
Այսուհետ հայրենիքի օգտին մեր աշխատանքները կդառնան ավելի կազմակերպված։ Տարբեր ոլորտների համար կմշակվեն ծրագրեր, որոնք կօգնեն բերել բարեկեցություն մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացուն։
Սիրելի՛ հայրենակիցներ,
միանալով այս շարժմանը՝ դուք կդառնաք մի մեծ թիմի մաս, որն աշխատում է Հայաստանի ապագայի համար։
Վստահ եմ՝ միասին մենք կկարողանանք նոր փուլ սկսել մեր երկրի կյանքում։
Հայ ժողովուրդն արժանի է արժանապատիվ կյանքի, իսկ մեր պետությունը՝ հարգանքի։ Եվ այդ ամենին մենք հասնելու ենք ամենօրյա նվիրված աշխատանքով:
Անելու ենք՝ «Մեր ձևով»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sskarapetyan/posts/pfbid0e4mWikj8eib59skkrUkUXtWNda8B3s5yjEFXNa5Nqpe9TfEu1x5aB7AnuzuzsoKPl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



