168.am-ը գրում է․

Չինաստանը և Ռուսաստանը «տարբեր մակարդակներում» նպաստում են ԱՄՆ-ի հետ ռազմական հակամարտության ընթացքում Իրանի որոշ գործողությունների իրականացմանը, օրենսդիրներին հայտարարել է պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, հաղորդում է CNN-ը:

«Գոյություն ունեն բազմաթիվ եղանակներ, որոնցով մենք զսպում ենք այդ ակտիվությունը… և դրա խորության ու մասշտաբների վերաբերյալ մանրամասները պետք է մնան գաղտնիացված»,- ԱՄՆ Սենատի Հատկացումների հանձնաժողովում անցկացված լսումների ժամանակ հայտնել է Հեգսեթը:

«Այնուամենայնիվ, կան ուղղություններ, որոնցով այդ երկու երկրներն էլ… տարբեր մակարդակներում աջակցում են այն ամենին, ինչ անում է Իրանը»,- հավելել է Պենտագոնի ղեկավարը՝ պատասխանելով Հյուսիսային Դակոտայից հանրապետական սենատոր Ջոն Հուվենի հարցին:

Երբ սենատոր Հուվենը նույն՝ արդյոք ՉԺՀ-ն և ՌԴ-ն օգնություն ցույց տալիս են Իրանին ընթացիկ պատերազմում հարցն ուղղեց Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնին, վերջինս հայտարարեց, որ բաց, չգաղտնիացված նիստի շրջանակում նախընտրում է չքննարկել այդ թեման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել