Թուրք տղամարդկանց անասելիորեն գնահատող ՔՊ-ական Դավոյան Արփոն, դատապարտելով Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշն այրողներին, աշխարհի օրինակն է մատնանշել ու նկատել, որ բոլոր պատերազմներին էլ հաջորդում են խաղաղության պայմանագրերը: Ըստ Արփոյի՝ միշտ էլ պատերազմներն ավարտվում են մի կողմի համար ցավոտ պայմաններով, սակայն չնայած դրան՝ պետք է խաղաղություն հաստատել ու զարգանալ. մարդկային զգացումքների վրա պետք չէ խաղալ:
Այո, Արփոն ճիշտ է. բոլոր պատերազմներն էլ մի օր ավարտվում են ու ավարտվում են ինչ-որ մեկի շահերի հաշվին, բայց հարցն այն է, թե ինչ պայմաններով են պատերազմներն ավարտվում, կողմերից որ մեկն է կապիտուլացվում: Պայքարի ամբողջ էությունն այս հարցի պատասխանը գործնականում ստանալու մեջ է:
Վաշինգտոնում նախաստորագրվածում չկա մի կետ, որը կբխեր ՀՀ շահերից կամ կերաշխավորեր ներկայիս ՀՀ տարածքի անձեռնմխելիությունը հետագայում. չկան անվտանգային երաշխիքներ: Այսինքն՝ Հայաստանի անվերապահ կապիտուլյացիայի հետ գործ ունենք, պատերազմի կարճաժամկետ հետաձգման: Սա ձեռքբերո՞ւմ է, կամ թուրքերը թողնելո՞ւ են, որ Հայաստանն իսկապես զարգանա: Արփոն ակնհայտորեն տեղյակ չէ Արևմուտքի իրական ծրագրերի մասին ու չգիտի, թե ինչու է աշխարհի գլխավոր գիշատչին պետք «Թրամփի ուղին», չգիտի, որ մի կողմից՝ շրջափակելու են Իրանը, մյուս կողմից՝ ձեռնոց են նետելու ՌԴ-ին: Իսկ թե ին չէ լինում հայ ժողովրդի հետ, երբ այն դառնում է որևէ մեկի դեմ մեկ ուրիշի կողմից բանեցվող գործիք, գիտեքն պատմությունից:

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4492
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել