Հենց այս իրավիճակից էլ նեղված՝ ՔՊ-ականը լրագրողների հետ ճեպազրույցում «փուռն է տվել» ՔՊ-ին՝ հստակեցնելով, թե ինչու են իր թեկնածությանը դեմ քվերակել: Մասնավորապես՝ Հայկոն հայտարարել է, որ իր հետ նման կերպ են վարվել, քանի որ իր գործունեությունը հակասել է որոշ միլիարդատերերի շահերին. հավելյալ 70 մլն դոլար է մուտք արվել բյուջե մի դեպքում, երբ այդ փողերը նախկիում գնում էին որոշների գրպանները: Իրականում Հայկոյի՝ բուքմեյքերական ընկերություններից ավելի շատ հարկեր գանձելուն կոչված գործունեությունն է, որ նրան փաստի առաջ է կանգնեցրել:
Ինչպես հայտնի է, այդ շրջանակների հետ շատ մոտ է Սիմոնյան Ալենը: Արդյոք հենց նա՞ է Հայկոյի հարցերը լուծել: Մյուս կողմից՝ փաստը, որ իշխանությանը մոտ կանգնած որոշ «բուքմեյքերներ» լուրջ ազդեցություն ունեն Նիկոլի քաղաքակն որոշումների վրա, խոսում է այն մասին, որ ընտրություններից հետո նրանց դիրքերը Հայաստտանում ավելի են ուժեղանալու, քանի որ Նիկոլը չունի հանրային աջացություն. երբ դու չունես հանրային աջակցություն, քո աթոռի երաշխավորներն են դառնում մականունավորը, թալանչի բուրժուաներն ու ուժայինները:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5004
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



