Ամերիկացի դերասան Մայքլ Մադսենը, որը հայտնի է ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի ֆիլմերում իր դերերով, մահացել է 67 տարեկան հասակում՝ սրտի կանգից: Այս մասին հաղորդում է NBC-ն՝ հղում անելով դերասանի մենեջեր Ռոն Սմիթին։

Մայքլ Մադսենն առավել հայտնի է Քվենտին Տարանտինոյի «Կատաղած շներ» և «Սպանել Բիլին 2» ֆիլմերում իր խաղացած դերերով: 

Դերասանին գտել էին իր տանը մահացած վիճակում։ Ենթադրվում է, որ մահը տեղի է ունեցել բնական պատճառներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել