Tert.am-ը գրում է․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՀՀ դատախազության աշխատողի օրվան նվիրված՝ «Դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում. կոռուպցիա և փողերի լվացում» թեմայով միջազգային երկօրյա բարձրաստիճան համաժողովին։

Միջոցառմանը ներկա են եղել նաև Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ գործադիր և դատական իշխանության ղեկավար կազմը, եվրոպական 7 երկրների դատախազությունների և դատախազական երկու միջազգային կառույցների, Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներ, դատախազներ, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ:

Վարչապետն իր ելույթում շնորհավորել է Դատախազության աշխատողի օրվա առիթով և դատախազության աշխատողներին շնորհակալություն հայտնել կատարած կարևոր աշխատանքի համար։ Երկրի ղեկավարի խոսքով՝ քաղաքացուն երջանկության համար անհրաժեշտ գործառույթների՝ խաղաղության և/կամ անվտանգության, ընդ որում՝ ներքին և արտաքին,  արդարության, ազատության և բարեկեցության ձգտումների իրականացման գործում շատ էական դեր ունի իրավապահ համակարգը: Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն արձանագրել է՝ կոռուպցիան այն հիմնական պրոբլեմներից է, որը մի քանի ուղղություններով ստեղծում է խնդիրներ ցանկացած իրականության մեջ։ «Կառավարության քաղաքականությունն է՝ ցուցաբերել զրո հանդուրժողականություն կոռուպցիայի և կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ, և մենք շարունակում ենք հետևողական լինել այդ ճանապարհին»,- ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ կարևոր է ոչ միայն կոռուպցիայի հետևանքները հայտնաբերելն ու վերացնելը, այլև՝ օբյեկտիվորեն գոյություն ունեցող պատճառները նույնականացնելը:  

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել