Իսկ Հայկոն տեղյա՞կ է՝ ՔՊ-ի իշխանության տարիներին որքան մարդ է Հայատանից արտագաղթել այն դեպքում, երբ Նիկոլը խոստանում էր հայրենադարձություն իր տարբեր ելույթներում: Տեղեկացնենք, որ 2018-24թթ.-ի ընթացքում Հայաստանի բնակչությունը պակասել է մոտ 115000-ով՝ պայմանավորված հիմնականում սոցիալ-տնտեսական գործոնով: Քի՞չ է: Հիմա թող Հայկոն նստի ու հաշվի, թե որքան կկազմի արտագաղթածների թիվը, եթե ՔՊ-ն երկար տարիներ ևս մնա իշխանության: 25 տարի հետո կարթանանք ու կպարզենք, որ Հայաստանում չի մնացել և ոչ մի հայ. «Արևմտյան Ադրբեջան» կառուցող Նիկոլի երկրում որքան քիչ հայ լինի, այնքան ավելի լավ հայկոների համար:
Ինչ վերաբերում է չվճարված հարկերի մասին հայտարարությանը, ապա արձանագրենք, որ դրա նպատակը մեկն է՝ նախկին իշխանությունների վրա բարդել Հայաստանի չշտկվող սոցիալ-տնտեսական վիճակի պատասխանատվությունն ու Նիկոլին «ջրից չոր դուրս բերել»՝ ցինիկ հնարք, որ հաճախ է կիրառվում ՔՊ-ականների կողմից՝ արդարացնելու սեփական ձախողումը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4999
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



