
Բաքվում դա մեկնաբանել են՝ որպես «մարդասիրական» քայլ Իրանում գտնվող արտասահմանցիներին տարհանելու նպատակով, մինչդեռ իրանական տելեգրամյան ալիքները սա գնահատել են՝ որպես «լրտեսների և գործակալների դուրսբերման գործողություն» Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից։
Հատկապես Իրանի միջուկային գիտնականների դեմ մահացու դիվերսիաներից հետո Իրանի ներքին անվտանգությամբ զբաղվող մարմիններն ակտիվացրել են աշխատանքը, և արդեն իսկ պաշտոնական տեղեկատվություն է տարածվել Զանջանում և մի քանի այլ վայրերում դիվերսանտների վնասազերծման վերաբերյալ։
Հիմնավոր կասկածներ կան, որ դիվերսիոն գործողություններն իրականացրել են նաև հենց Իրանի ներսում Բաքվի անմիջական ուղղորդմամբ և համակարգմամբ ստեղծված պանթյուրքական ցանցի անդամ գործակալներ։
Նյութի աղբյուր՝ https://t.me/vardan_voskanyan/1238
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել