Նիկոլը հրապարակել է Պատմության թանգարան այցելությունից մի տեսանյութ ու այն գլխագրել հետյալ կերպ. «Աշխատանքային օրվա կեսին Հայաստանի պատմության թանգարանի «Պետականության վերականգնման ուղիները» ցուցադրությունը տեսնելու սուր անհրաժեշտություն զգացի»:

Պետականության վերականգնման մասին խոսում է մի արարած, որն այդ պետականությունը բոլորիս աչքի առաջ այրել է, մոխիրը շաղ տվել Իլհամի սեղանին: Թե՞ կարծում է, թե թանգարաններ այցելելով կարող է ոչ թե կապիտուլյանտի, այլ նվաճողի տպավորություն ստեղծել հանրության մոտ: Եթե Նիկոլի փիառշիկների խելքն ու ֆանտազիան այդքա՞ն են, ապա Աննային կարելի է միայն ցավակցել,քանի որ նման տրյուկները ոչ թե քողարկում, այլ է՛լ ավելի են ընդգծում Նիկոլի իրական էությունն ու թողած քաղաքական հետագծխի ողջ ողբերգականությունը:

Զքեզ ողբամ հայ ժողովուրդ, որ պետականությանդ համար պայքարողը կապիտուլյանտը պետք է լինի…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել