ՔՊ-ականները սկսել են քննադատությունների նոր տարափ թափել ընդդիմության գլխին՝ հանդես գալով ժողովրդավարական արժեքների պաշտպանների ու դրանք անձնապես կրողների կեղծ դերում: Օրինակ՝ թուրքական ազդեցության գործակալ ՔՊ-ական Կարապետյան Մարիշը հավասարության նշան դենլով Սարգսյանի ու Քոչարյանի միջև, եզրահանգել է՝ երկուսն էլ սարսափելի վատ կարծիք ունեն Հայաստանի ժողովրդի ինքնակառավարվելու ունակությունների մասին և հավատում են Հայաստանի բացառապես արտաքին կառավարմանը:

Մարիշը նման միտք է արտահայտել՝ իբր համոզելու, թե ոչ միայն 2018-ին տեղի ուենցածն արտաքին պատվեր չէր, այլև ներկայիս Հայաստանն իբր այնպիսի սուվերենություն ունի, որ դրսի ուժերի մտքով անգամ չի կարող անցնել երկրի ներքին գործերին միջամտելը:

Նման անհեթեթ միտք հայտնում է մեկը, որի շեֆի իշխանության օրոք Հայաստանը վերածվել է ինչ-որ անիմաստ մի տարածքի, որտեղ ապրող ժողովրդի ճակատագիրը որոշվում է բացառապես տերությունների կամ կլանների միջև ներքին «բազառի» արդունքում, Հայաստանը դարձել է մի երկիր, որը Սահմանադրություն է ընդունում թշնամու թելադրանքով՝ նախապես դրա բովանդակությունը թուրքերի հետ համաձայնեցնելով: Ֆինանսատնտեսական վիճակի, իշխանությունների ներքին լեգիտիմության բացակայության ու դրանից բխող հետևանքների և այլնի մասին խոսելն էլ ավելորդ ենք համարում:

Միայն այն, որ Կարապետյան Մարիշի նման մեկը հայտնվել է ԱԺ-ում ու թուքի շահերն է այնտեղ բացահայտորեն սպասարկում, բավարար է՝ արձանագրելու, որ Հայաստանի երբեմնի սուվերենությունից ոչ մի հետք չի մնացել: Թե՞ Նիկոլի վերջին խայտառակ վոյաժն է Մարիշին ներշնչել՝ երկնելու այնպիսի մտքեր, որոնք իրականությունը լրիվ հայառակ են ատացոլում…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել