
Ինչպես հայտնի է, «Պատիվ ունեմ»-ը արդեն հայտարարել է, որ դեմ է Էդմոնի թեկնածությանը, հետևաբար՝ նրա հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Նիկոլին նրա նման մեկով փոխարինելն իմաստ չունի: Բայց հայտնի է նաև, որ «Պատիվ ունեմ»-ից հնչել է հայտարարություն այն մասին, որ պատրաստ են աջակցել «Հայաստանի» թեկնածուին, որը կարող է լինել երկրորդ նախագահը, եթե այդ քաղաքական ուժն իր մարդուն առաջադրի:
Սա նշանակում է մեկ բան՝ Բորիկը ցինիկաբար շահարկում ու ստում է՝պնդելով, թե իմպիչմենտին կողմ լինելու միակ նպատակը Հայաստան դաշինքը վարկաբեկելն է: Հարց՝ Բորիկին՝ եթե խնդիրը Քոչարյանին վարկաբեկելն է ու քաղաքականությունից նրան դուրս թողնելը, ապա ինչո՞ւ է «Պատիվ ունեմ»-ը կողմ Քոչարյանի թեկնածությանը: Կամ եթե «Հայաստան» դաշինքի իրական նպատակը Նիկոլից օր առաջ ազատվելն է, ինչո՞ւ է քննադատում իմպիչմենտի գործընթացը մի դեպքում, երբ կարող է օգտվել առիթից ու իր լիդերին դարձնել վարչապետ: Իմպիչմե՞նտն է անիրական, ուրեմն թող ստեղծեն այնպիսի մթնոլորտ ու իրավիճակ, որ դառնա իրական, օրինակ՝ վայր դնեն մանդատներն ու դուրս գան փողոց: Ո՞րն է ԱԺ-ում մնալու իմաստը, Նիկոլին լեգիտիմացնե՞լը, լեգիտիմացնելու իմաստը ո՞րն է, ունեցվածքը պահպանելն ու բյուջեի փողերով բիզնեսները սնե՞լը: Մանդատները պետք է վայր դրվեին դեռ շատ վաղուց, այլ ոչ թե բանը հասներ 2026-ի շեմին, որ հետո էլ հայտարարեին, թե մտադիր են Նիկոլին ընտրություններով «կռել» այն դեպքում, երբ մի 10%-ի վարկանիշ էլ չունեն:
Այնպես որ՝ եթե Բորիկն իսկապես վերլուծաբան է, ինչպիսին որ ինքն իրեն ներկայացնում է, այլ ոչ թե ասենք լիմոնադի առաքիչ, թող այս հարցերին պատասխանի, եթե կարող է:
Գուցե կարող է, բայց փողը ստի մեջ է, իսկ Բորիկը փող շատ է սիրում…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4128
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել