ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը բաց նամակ է հղել ՀՀ պաշտպանության նախարար Պապիկյան Սուրիկին. Կրեմլում լսել են Հովհաննիսյան Արծրունի ու Հ1-ի Պետոյի խոսակցությունն ու եկել այն եզրահանգման, որ Արծրունը փորձել է պղծել մեր հերոս նախնիների հիշատակը, փաստացի արդարացրել ֆաշիզմը, Հիտլերի ագրեսիան՝ ԽՍՀՄի դեմ:

Նամակի հասցեատերն իրականում ոչ թե Սուրիկը պետք է լիներ, այլ Աննան. Հովհաննիսյան Արծրունն անձամբ Աննայի ձեռքի թաշկինակն է ու ընդամենն ասել է այն, ինչ որ լսել է: Մոսկվայում հետևո՞ւմ են Աննայի կրթարշավներին, տեղյա՞կ են դրանց իրական նպատակի մասին: Արծրունի հայտարարությունները ոչ այլ ինչ էին, քան հասարակությունը «կրթելու» փորձ՝ Աննայի մեթոդաբանությամբ ու գաղափարներով, որոնք ներծծված են պատմական հանրահայտ ու անքննակելի իրողությունները կասկածի տակ դնելու մոլուցքով. օվերտոնի պատուհան են բացում շատ կոնկրետ նպատակով:

Եթե իսկապես Մոսկվան ցանկանում է կանխել այս այլասերությունը, պետք է ամեն ջանք գործադրի՝ Նիկոլի ու Աննայի իշխանությունը պատմության աղբանոցն ուղարկելու: Եթե շատ ցանկանան, կանեն, ձևերն էլ գիտեն, լծակներ էլ ունեն…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել