Հարկավոր է հասկանալ, թե ինչու է Բորիկը, իսկ ավել ճիշտ՝ նրան փողով գնած քաղաքական ուժն այդպես վարվել: Բորիկը ստատուս է երկնել այն ժամանա, երբ «Հայաստան» դաշինքը, ըստ էության, խայտառակվել է ԱԺ-ում՝ դառնալով անարժան ՔՊ-ականների բոքսի տանձիկը: Տեղի ունեցածն անվերականգնելի հարված է հասցրել երկրորդ նախագահի իմիջին՝ բարձրացնելով այնպիսի հացեր, որոնք քաղաքականապես մարսելն առնվազը հեշտ չի լինելու:
Նիկոլին, ՔՊ-ին ու իշխանական ողջ թայֆային տեղը դնելու, նսեմացնելու ու նման կերպ «Հայաստան» դաշինքի դեմքը փրկելու փոխարեն Բորիկը նախընտրել է ցեխ շպրտել ընդդիմության մյուս ճյուղի վրա: Թե ինչ տրամաբանութամբ են առաջորդվել Բորիկի տերերը, հստակ է. լինելով մրցակցության մեջ ոչ թե Նիկոլի, այլ Սերժ Սարգսյանի հետ՝ ընդդիմության քոչարյանական թևը այս իրավիճակում փորձել է իբր ապացուցել, թե «Պատիվ ունեմ»-ը իրենից ավելի լավը չէ, որ, այնուամենայնիվ, իրենք են շարունակում մնալ թիվ մեկ ընդդիմդիրները, իսկ մյուսներն իբր Նիկոլի «ջրաղացին ջուր լցնողներն են» ու նրա հետ գաղտնի գործարքի մեջ գտնվողներ, և քանի որ նման այլասերված ակնարկներ անելն ամեն մեկի գործը չէ, գործը վստահվել է Բորիկին, որ բարոյականության հարցում չունի կարմիր գծեր:
Սա խոսում է մեկ բանի մասին՝ Բորիկի տերերը սպառել են իրենց, ուստի այլ բան չի մնում, քան ուղղակի «օդը մաքրել»…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4114
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



