Ի պատասխան նկատառմանը, որ մինչ Ավինյան Տիկոն 650000 դոլարանոց առանձնատուն է գնում, 20 միլիոնանոց տոմսով մեկնում է Ամերիկա և այլն, զուգահեռաբար տրանսպորտի գներն են թանկանում, ինչը, բնականար, քաղաքացու մոտ առաջ է բերում անպատասխան մնացող հարցեր, ՔՊ-ական Մելքոնյան Գագոն կոչ է արել սեփական բուրդը պետական բրդի հետ չխառնել, քանի որ Ավինյան Տիկոն ունի իր առածի ու չառածի պատասխանները, դա իր անձնականն է, իսկ իրենք խոսում են տրանսպորտի մասին: Ըստ Գագոյի՝ տրանսպորտային բարեփոխումները կատարվում են ժողովրդի համար, այլ ոչ թե Ավինյանի հոր: «Հիմի որ մարդը նստած ա էդ ավտոբուսի մեջ, հանգիստ, լավ, կոնդիցիոներն աշխատում ա, ամեն ինչ աշխատում ա, վա՞տ ա էս մարդու համար…»,-կիսահռետորական հարց է բարձրացրել բանակայինների «տռուսիկ-մայկաների» հաշվին միլիոններ դիզած բեղավոր Գագոն լրագրողի հետ զրույցում:

Գագոն Ավինյան Տիկոյի համար «դոշ է տվել»՝ չվախենալով պատասխանատվության տակ մտնել: Գագոյի այսօրինակ կեցվածքն ու Տիկոյին պաշտպանելը չափազանց կարևոր դրվագ է այն իմաստով, որ ավելի հստակ է դարձնում այն փաստը, որ Տիկոյի տրանսպորտային բարեփոխումներն իրականում լոկ նրա ֆանտազիայի արգասիք չեն ու չեն գտնվում բացառապես նրա պատասխանատվության տակ. սա ՔՊ-ի՝ որպես քաղաքական իշխող թիմի հեղինակած արկածախնդրությունն է, ինչը ենթադրում է կոլեկտիվ պատասխանատվություն:

Գագոյի համար, իհարկե, մեկ է՝ քանի դրամ կարժենա քաղաքային տրանսպորտի մեկ տոմսը, քանիս՝ ամսական փաթեթը, սակայն եթե հասարակությունը կարողանա իրապես «ատամ ցույց տալ», Նիկոլին քծնող գագոները կհասկանան, որ չեն կարող այս ժողովրդին անընդմեջ «գռուզիտ» անելու ճանապարհով հաստացնել սեփական փորը: Ուղղակի հարցն այն է, թե կկարողանա, արդյոք, հասարակությունը սեփական իրավունքների համար իրապես պայքարել ու ՔՊ-ին քաղաքական հետևանքների առաջ կանգնեցնել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել