Անդոնի կողմից թուրքական ժխտողական թեզերից մեկի գովազդը՝ կապված 1,5 մլն զոհերի ցուցակագրման հետ, որը վերջին օրերի ամենասկանդալային թեմաներից կեկն է դարձել, պարզվում է, որ կապ չունի Նիկոլի հետ: Այդ մասին ինքը՝ Անդոնն է պնդել «Ազատության» հետ զրույցում՝ հավատացնելով՝ Ցեղասպանության ենթարկվածների ցուցակների ամբողջականացման մասին հայտարարությունը բացառապես իր անձնական մոտեցումն է. քաղաքական որոշում չկա:

Ակնհայտ է, որ Անդոնի ինքնախոստովանությունը ճնշման հետևանք է. Նիկոլը ճնշում է գործադրել իր մանկլավիկներից մեկի վրա՝ խուսափելու հանրային պարսավանքից ու այնպես անելու,որ թուքումուրն ուտի միայն Անդոնը, և ՔՊ-ի վարկանիշին հարված չհասցվի:

ՔՊ-ի վիճակն իսկապես աննախանձելի է. մի կողմից՝ կա թուրքական պատվերը, մյուս կողմից՝ շրիշակի մակարդակի իջած Նիկոլի վրկանիշը, և եթե տուրք է տրվում թուրքական շահերին, այդ վարկանիշն է՛լ ավելի է զրոյացվում, եթե՝ ազգային շահին, թուրքերն են անդոնների դեմքին թռնում:

Ելքը մեկն է՝ ՔՊ-ականների ինքնաբացարկն ու հրաժաչրականը, որով մի կողմից՝ կփրկվի պետույունը,մյուս կողմից՝ ՔՊ-ականները կազատվեն անիմաստ վայրահաչելու պարտականությունից.սրանք այնպիսի բաներ են արել, որ հավիտենապես թաղել են իրենց պատիվն ու վարկանիշը, ու չկա ոչ մի ձև՝ վերականգնելու կորսվածը:

Մեծ սիրով կտային հրաժարական, ուղղակի վախենում են դատվելուց ու ցմահ բանտերում փտելուց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել