Հարցին՝ գուցե չարժե՞ քամահրանքով  նայել ընդդիմության ունեցած պլան «բ»-ի մասին հայտարարությանը, ՔՊ-ական Քլոյան Անուշը արձագանքել է՝ վստահություն հայտնելով, որ պետական ինստիտուտները շատ բարձր մակարդակով  աշխատում են՝ և՛ արտաքին հետախուզությունը, և՛ բոլոր ուժային կառույցները՝ ուշի ուշով հետևելով նմանատիպ հայտարարություններին և հաստատ կխոչընդոտեն կազմակերպվելիքին:
 
Հակասությունն ավելի քան զգալի է. Նիկոլն ընդդիմությանը կոչ է անում հեղափոխություն անել, իսկ նրա թիմի անդամները սպառնում են ուժայիններով: Իսկ գուցե պլան «բ»-ն հենց հեղափոխությո՞ւնն է, Անուշ չի՞ լսել, որ Նիկոլը «կանաչ լույս է վառել» հեղափոխության առաջ՝ խոստոնալով, որ եթե ընդդիմությունը երկիրը չհեղափոխի, ինքն անձնվիրաբար շարունակելու է ծառայել Իլհամին՝ հետևողականորեն ոչնչացնելով Հայաստանը: Եթե Նիկոլը հեղափոխության հետ OK է, անուշներն ո՞վ են, որ պետք է ուժայիններով սպառնան ու մատ թափահարեն, այսինքն՝ Նիկոլին դե՞մ են, թե՞ ուղղակի ավելի անկեղծ են ու չեն թաքցնում, որ շեֆն ուղղակի ծաղրում է՝  փորձելով քողարկել սեփական սարսափը՝ հնարավոր փողոցային զարգացումներից։
 
Հեղափոխության առաջ «կանաչ լույս վառելու» և պաշտոնը զիջելու պատրաստակամության նիկոլական պաթոսն ակնհայտորեն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում են ուժայիններին տրված իրական հրահանգները՝ ամեն գնով խեղդելու ցանկացած դիմադրություն, և հենց դա է, որ իրենց հայտարարություններով ցույց են տալիս անուշները՝ շանտաժի ենթարկելով ընդդիմությանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել