Նռնաձորում «Ուրալի» վթարի գործով հարուցված քրեական վարույթի վերաբերյալ ՔԿ-ի տարածած վերջին տեղեկության մեջ ասվում է, որ նախաքննությամբ հերքվել է տվյալ միջադեպը որևէ կրակոցի հետ պայմանավորված լինելու հանգամանքը, իսկ ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ զինծառայողի կողմից ավտոմեքենան վարելը եղել է իրավաչափ, ավտոմեքենայի շահագործումը տվյալ անձին վստահելու հետ կապված անհրաժեշտ ընթացակարգերը` առկա փաստական տվյալներով, ապահովված են եղել։ «Քննություն է իրականացվում շահագործման համար ավտոմեքենայի կամ դրա դետալների պիտանելիության և շահագործելիության, զինծառայողների փոխադրումը սահմանված պահանջներին և կանոններին համապատասխան իրականացվելու հանգամանքները, ինչպես նաև բուն վթարի առաջացմանը նպաստած օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները պարզելու ուղղությամբ»,-մասնավորապես ասված է ՔԿ-ի կողմից տարածված հայտարարության մեջ:
Փաստորեն, եկել-կանգնել են մեքենայի անսարքության վերաբերյալ վարկածի վրա՝ ամեն կերպ հերքելով վարորդի ոչ կոմպետենտ լինելու մասին տեղեկությունները: Հետաքրքիր է՝ մեքենայի անսարքութւան մասին տեղեկություներն է՞լ են հերքվելու, թե՞ գոնե որոշելու են դրանից կառչել՝ կատարվածին նորմալ բացատրություն տալու:
Եթե ՔԿ-ում կարծում են, թե կարող են մեքենայի անսարքությունը պատճառաբանելով Պապիկյան Սուրիկին կամ վերադաս Նիկոլին պարզերես անել, ապա թող իմանան՝ սխալվում են. մեքենայի անսարքությունը պակաս խոցելի հիմնավորում չէ, քանի որ առաջ են գալու չափազանց սուր հարցեր.արդեն իսկ խոսվում է այն մասին, որ իրականում արգելակների հետ կապված խնդիրներ են եղել, իսկ վարորդի նախազգուշացումներն այդ մասին անտեսվել են, անկարևոր համարվել:
Օրինակ՝ հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է բանակում լինեն անսարք փոխադրամիջոցներ մի դեպքում, երբ հայտնի է, թե այդ հարցում նույն Նիկոլը պարեկներին որքան մեծ աջակցություն է ցուցաբերում: Սալոնից գնված լավ «Toyota»-ներ է տակները դնում՝ այդ նպատակով բյուջեից միլիարդավոր դրամներ ծախսում:Հետաքրքիր է՝ի՞նչ կլիներ,եթե այդ փողերով բանակային տրանսպորտը վերանորոգվեր կամ նոր միջոցներ ձեռք բերվեին՝ պարեկներին երես տալու փոխարեն:
ՔՊ-ականները չեն դադարում գլուխ գովել, թե իբր բանակում աննախադեպ բարեփոխումներ են արվում: Եթե իսկապես բարեփոխումեր արվում են, ինչը հույժ կասկածելի է թվում, ապա լավ կլիներ, եթե այդ բարեփոխումները սկսվեին ավտոպարկի թարմացումից, որ ողբերգություններ չլինեին, որ մարդիկ բանակ գնային ու այնտեղից անվնաս տունդարձի շանս ունենային:

Բայց մի՞թե զինվորներն են պահում Նիկոլի հետույքը վարչապետի աթոռին: Չէ՞ որ պարեկներն են կատարում այդ կարևորագույն ֆունկցիան՝ արժանանալով գյուռ-գյուռ պարգևների՝ ի դեմս սալոնի «Toyota»-ների...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել