Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի իրավախորհրդատվական հանձնախմբի հայտարարություն է տարածել ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի վերաբերյալ: Մանավորապես՝ կասկածելի է թվացել նախագծում «զուգընկեր» հասկացության նորամուծությունը, որտեղ սահմանվում է. «Զուգընկեր՝ անձ, որի հետ առկա են հարաբերություններ, որոնց հատուկ է սիրային կապը՝ անկախ համատեղ բնակության կամ միմյանց հետ սեռական հարաբերություններ ունենալու հանգամանքից»: «Սրան զուգահեռ` նախագծում որևէ ձևով չի բացառվում, որ զուգընկեր կարող են համարվել նաև նույնասեռ անձինք, որոնց միությունը, ըստ էության, հավասարեցվելու է ընտանիք հասկացությանը»,-մասնավորապես՝ ասված է տարածված հայտարարության մեջ:

Միանշանակորեն եկեղեցու մտահոգոթյունը պետք է համարել հիմնավոր. գործ ունենք «Օվերտոնի պատուհան» կոչվող երևույթի հետ: Եթե Հայաստանը գնում է եվրոպականացման ճանապարհով՝ թեկուզ բացառապես «Արեգակին պետք է հեռվից նայել. կայրի, եթե շատ մոտենաս» սկզբունքով, առաջին պլան է մղվելու գենդերային քաղաքականության վերանայման հարցը. որպեսզի ՔՊ-ի իշխանությունը հետայսու ևս համարվի ժողովրդավարության տեսանկյունից միանգամայն «էտալոնային», եվրոպացիները դնելու են հայաստանյան հասարակության «գունափոխության» հարցը: Ի դեպ՝ Սահմանադրության հետ կապված արդեն իսկ սկսել են հնչել նիկոլական իրավաբանների մտահոգություններն առ այն, որ «ազգային եկեղեցի» հասկացությունը խիստ տարակուսելի է և պետք է վերանայվի: Կարճ ասած՝ Հայաստաից ցանկանում են ստանալ անդեմ, անսեռ, անհայրենիք մարդկանցով բնակեցված ինչ-որ տարածք, որտեղ «ասիչի» դերում կլինեն թուրքերը. Հայաստանի դիմադրողականության ոչնչացումը հենց թուրքական հեգեմոնիան անվերաջանալի դարձնելուն է ուղղված:

Ելքը մեկն է՝ սրանց ճամփու դնելը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել