Շատերը նկատած կլինեն, որ հատկապես վերջերս Սյամոն իր հարցազրույցները տալիս է դեմքի բավական երջանիկ արտահայտությամբ (այդ առումով էտալոնային պետք է համարել ԱԺ շենքում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցը), և տպավարություն է ստեղծվում, թե այս մարդը կա՛մ մազոխիստ է, կա՛մ այդ ժպիտի տակ փորձում է թաքցնել իր իրական՝ դեմքի որևիցե դրական արտահայտություն չառաջացնող հույզերը:

Իրականում երկու տարբերակներն էլ գոյության իրավունք ունեն՝ նկատի ունենալով Սյամոյի ով լինելը: Կանանց սեռական օրգանները վերին բնական բացվածքով վայելելու Սյամոյի մոլուցքը հուշում է, որ մազոխիզմը նրան կարող է օտար չլինել: Օրինակ՝ համացանց սպրդած վիրտում հնչող երկխոսությունը փաստում է, որ այս մարդը լրջագույն հոգեսեռական խնդիրներ ունեցող «հերոս է», որին իսկապես արժե հոգեբուժական զննման ենթարկել: Իսկ հայտնի է, որ հոգեկան խնդիրներ ունեցողներից շատերը սիրում են անկապ ժպտալ նույնիսկ այն իրավիճակներում, որոնց դեքում արժե լացել կամ ուղղակի ճչալ:

Երկրորդ տարբերակը սրանից ոչ պակաս հավանական է. Սյամոյին ակնհայտորեն հունից հանում է, օրինակ, այն, որ մի շարք տեղեկատվական ռեսուրսներ բմբլահան են անում իրեն ու իր «փիառշիկներին»՝ օգնելով հանրությանը գիտակցել, թե ով է Սյամոն իրականում ու ինչ թաքուն նպատակներ է նա հետապնդում՝ կանգնած լինելով Արցախի կործանման ակունքներում: Մյուս կողմից, իհարկե, միայն ԶԼՄ-ները չէ, որ ազդում եմ նրա նյարդերի վրա. Սյամոյի պլանները դեռևս մնում են թերակատարված, ու դա ակնհայտորեն հանում է նրան հունից, բայց որպեսզի չկորցնի ինքնատիրապետումն ու թշնամիների «սրտով չլինի», ամեն անգամ արհեստականորեն ժպտում է,որ թամաշա չլինի:

Կա, իհարկե, երրորդ՝ ոչ պակաս հավանական տարբերակը, որը նույնպես արժե հաշվի առնել. Արցախի հետ տեղի ունեցածը իսկապես երջանկացրել է Սյամոյին՝ ստիպելով նրան «մոր փորն ընկնել»: Իսկ թե ինչու է երջանկացրել, հասկանալի է. մի կողմից՝ նա իր թրքահաճո առաքելությունն է նպատակակետին հասցրել, մյուս կողմից՝ «ո՛չ ինձ, ո՛չ ձեզ» սկբունքով վրեժ է լուծել՝ այս տարիների ընթացքում արցախցիների կյանքը դժոխքի վերածելու հնարավորությունից զրկված լինելու համար:

Կարճ ասած՝ Սյամոն ծիծաղելու, ժպտալու ու դեմքի երջանիկ արտահայտութուն ընդունելու առիթների պակաս չունի, բայց մի փոքրիկ հուշում՝ «փիառշիկներին»՝ մի ձև զսպեք ձեր շեֆին, թե չէ ծիծաղը գլխին սև է լինելու…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել