Մոսկվայի «Սադովոդ» հագուստի շուկայում հրդեհ է բռնկվել. Այս մասին հայտնում է Baza Telegram ալիքը։

«Սադովոդ»-ի տարածքը պատված է թանձր գորշ-սև ծխով։ Շուկայի տարածքում աշխատում են հրշեջ-փրկարարական ջոկատները։ Նշվում է, որ հրդեհը տեղի է ունենում առևտրի տաղավարներում։ Այցելուներն ու աշխատակիցները տարհանվում են։

Հարկ է նշել, որ սա «Սադովոդ»-ի տարածքում առաջին հրդեհը չէ։ Այս տարվա հունիսին այնտեղ այրվել էին առեւտրի երեք տաղավարներ։ Փրկարարներին հաջողվել էր հրդեհը տեղայնացնել 30 քառ մ. տարածքում։

Նշենք, որ «Սադովոդ»-ի սեփականատերերն են ազգությամբ ադրբեջանցի Զարախ Ալիևն ու Գոդ Նիսանովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել