Ընդունելով, որ սա այն իդեալական ու «ստերիլ» խաղաղությունը չէ, որի մասին հայ ժողովուրդը երազում էր՝ ՔՊ-ական Կարապետյան Մարիշը հռետորական հարց է բարձրացրել. «Ի՞նչ է, արժանապատի՞վ է, երբ որ քաղաքական գործիչները քաղաքական լուծումների չեն գնում և պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող 18-20-ամյա տղաներն ու տղամարդիկ են էդ խնդիրը լուծում, դա կոչվում է արժանապատվությո՞ւն»:
Գեղեցիկ է հնչում թուրք տղամարդկանց երկրպագու Մարիշի հարցադրումը, այնպես չէ՞…
Գեղեցիկ է հնչում թուրք տղամարդկանց երկրպագու Մարիշի հարցադրումը, այնպես չէ՞…
Հարց՝ իսկ Նիկոլն այս խնդրի վերաբերյալ ի՞նչ է մտածում: Եթե նույն բանը, ինչ՝ Մարիշը, ապա ինչո՞ւ այդ հարցը Մարիշը Նիկոլի առաջ չդրեց 2020-ին, երբ փաստացի ՔՊ-ն սադրեց պատերազմ հայ ժողովրդի գլխին: Դե թող այն ժամանակ, երբ Հայաստանը դեռ երկիր էր, դեռ նսեմացված, ստորացված ու Իլհամի բոքսի տանձիկ չէր, Նիկոլը որոշեր արյուն չթափել ու չմերժեր 2019-ի առաջարկությունը, որը, եթե կյանքի կոչվեր, դառնալու էր բովանդակ հայ ժողովրդի դիվանագիտական հաղթանակը: Թե՞ խնդիրը տարածաշրջանում հայկական գործոնը ոչնչացնելն էր, որ Ադրբեջանն ազատորեն ծաղկեր: Ոչնչացրեցին, բանակը ջախջախեցին, իսկ հիմա խոսում են քաղաքական լուծումների գնալու անհրաժեշտության մասին:
Ցինիզմն էլ պետք է սահմաներ ունենա, բայց այս դեպքում այն իսկապես անեզր է:
Ցինիզմն էլ պետք է սահմաներ ունենա, բայց այս դեպքում այն իսկապես անեզր է:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5036
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



