Երեկ մի տեղեկություն տարածվեց, ըստ որի՝ Աշոտ Մինասյանին («Աշոտ Երկաթ») տարել են Սիսիանի ոստիկանություն՝ բանտելու. Նիկոլին սպասարկող դատարանի մեղադրական վճիռը մտել է օրինական ուժի մեջ՝ ենթակա դառնալով իրագործման: «Ի՞նչ է եղել։ 2021 թվին վերաբերող ինչ-որ շինծու գործով առաջին ատյանի դատարանը Աշոտ Երկաթին դատապարտել էր 2 տարվա ազատազրկման, բայց «պայմանական» էր տվել, այսինքն վճռել էր, որ պատիժը պետք է պայմանականորեն չկիրառվի։ Հետո դատախազը բողոքել էր վերաքննիչ դատարան, ու «պայմանական»-ի մասը բեկանվել էր - պիտի պատիժը ռեալ կիրառվեր։ Հետո պաշտպանը դիմել էր վճռաբեկ դատարան, բայց գործը վարույթ չէին ընդունել»,-մասնավորապես՝ տեղեկացրել է արցախյան պայքարի կարկառուն դեմքերից մեկի փաստաբանը:
Զարմանալ պետք չէ, իհարկե. այսպիսին է նիկոլական ռեժիմի դեմքը, երբ բանտվում են իրենց գործունեությամբ «Արևմտյան Ադրբեջանի» շինարարությանը խանգարողները: Բանտելով «Աշոտ Երկաթին»՝ Նիկոլը փորձում է բանտել հայի ազատասեր ոգին, որ այն հետո որպես զոհ մատուցի Իլհամին: Բայց ՔՊ-ում չեն հասկանում, որ անհնար է հայ ժողովդրին նման մեթոդներվ ճնշելը, ծնկի բերելը, պայքարի ոգին կոտրելը. օսման թուրքրեը չեն կարողացել մեզ կոտրել, ՔՊ-ն ո՞ւմ հաֆոն է, որ կարողանա դա անել:

Իլհամի հաֆոն է, իսկ Իլհամը Երևանի վրա է աչքը տնկել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել