«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը տեղեկացրել է, որ դիմելով ԱԱԾ-ին այն հարցով, թե արդյոք Հայաստանի Հանրապետությունում քաղաքական և հասարակական անձանց շրջանակներում կա՞ն օտարերկրյա գործակալներ՝ հաշվի առնելով, որ իշխանություններն անդադար նշում են՝ Հայաստանում կան օտարերկրյա գործակալներ,ստացել է բացասական պատասխան՝այդպիսիք չկան:

ԱԱԾ-ում ակնհայտորեն ավելորդ շտապողականություն են դրսևորել հարցին պատասխանելիս, քանի որ առնվազը մեկ հոգու պարագայում հարցին տրված բացասական պատասխանը բնավ տեղին չի հնչել. բա Սյամո՞ն:

Սյամոն կլասիկ օտարերկրյա գործակալ է. չունի ո՛չ հայրենիքի գիտակցում, ո՛չ էլ խիղճ ու այդ իմաստով կատարյալ ագենտ է՝ Արցախը թուրքի գրպանը գցած: Գործնականում, իհարկե, բոլոր ՔՊ-ականներին էլ կարելի է օտարերկրյա գործակալ համարել՝ Աշոտիկի ծնողներից՝ Գռզո, բայց կոնկրետ Սյամոյի պարագան շատ աչք ծակող է՝ որևիցե կերպ չքողարկվող:

ԱԱԾ-ն, իհարկե, չէր կարող Սյամոյի անունը տալ, քանզի վերջինս գտնվում է մարդամեկի հեշտոցի շվաքի տակ՝այն «բերանն առնելու» մասին մտքերով: Այսօր իշխանությունն իրենցն է, պետական օղակներն էլ են իրենք, օրենքն էլ, ԱԱԾ-ն էլ: Բայց անխուսփելիորեն գալու է այն օրը, երբ համապատսան հարցին հղած իր պատասանը ԱԱԾ-ն այլ կերպ է շարադրելու՝ մեկիկ-մեկիկ տալով այն բոլոր դավաճանների անունները, որոնց պատճառով երկիրն ընկավ այս օրը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել