Armenpress.am-ը գրում է.
Հանրային հեռուստաընկերությունը երկրորդ նախընտրական բանավեճն է իրականացնում Երևանի ավագանու թեկնածուների միջև:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, մանրամասնելով, որ սեպտեմբերի 14-ի բանավեճին հրավիրված են համամասնական ցուցակները գլխավորող անձինք (բացառությամբ Հանրային ձայն կուսակցության):
Նշենք, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանն ու «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը նախապես հայտարարել են, որ հրաժարվում են մասնակցել հեռուստաբանավեճին:
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/1119499.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



