SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «ձախ նախաբազկի պատռված վերք» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն ծնողի ուղեկցությամբ երեխա է տեղափոխվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբը, որտեղ պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 15-ամյա Հ․ Թ․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներին երեխայի մայրը հայտնել է, որ որդին նշված վնասվածքը ստացել է իրենց տան մոտ սառած գետնի վրա սայթաքելու և կոտրված ապակյա շշերի վրա վայր ընկնելու հետևանքով՝ իր անզգուշության հետևանքով և նրան ոչ ոք չի վնասել։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել