Թիվ-թվաբանության այսօրվա հյուրը երգիչ չէ, բայց նրան պարբերաբար ծափահարում են տարբեր հայ արտիստների համերգներին։ Սարո Թովմասյանի, Սուպեր Սաքոյի և լուսահոգի Արա Մարտիրոսյանի կուլիսային կյանքն ու պատմություններին է ծանոթացնում Լիլիթ Գալստյանը, պատմում Արա Մարտիրոսյանի հետ ունեցած վեճի, նրա էմոցիոնալ բռնկուն բնավորության մասին։ Չնայած 963 ռոբոտիկի հարցերը տոնական են, սակայն առիթից օգտվել ու պարզել ենք՝ Սարոն է ավելի լավ վարձատրում, թե Սուպեր Սաքոն, ով է նրանցից ավելի կոնֆլիկտային ու հումորով։ Լիլիթին շատերը ճանաչեցին Արմ գեյմս խաղերից, նա հիշվել է փոքր-ինչ ագրեսիվ, բայց հումորով խաղով։ Իսկ նրա սուր կոնֆլիկտը մասնակիցներից մեկի հետ մինչ օրս քննարկվում և անգամ բացասական մեկնաբանությունների պատճառ է դառնում։ Ինչն էր կոնֆլիկտի հիմքում, արդյոք հաշտվել են, խաղ էր, թե իրականություն, բոլոր հարցերի պատասխանները հնչել են թողարկման ընթացքում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել