Երեկ մասնակցեցի շինարարների օրվան նվիրված տոնական միջոցառմանը և Երևանի անունից շնորհեցի հուշամեդալներ՝ շինարարության ոլորտի նշանավոր ներկայացուցիչներին։
Քաղաքաշինության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար «Արգիշտի առաջին» հուշամեդալով պարգևատրվեց ՃՇՀԱՀ շինարարական մեխանիկայի ամբիոնի վարիչ, ԳԱԱ ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Խաչիյանը:
«Երևան քաղաքի պատվավոր շինարար» կոչմանը արժանացան «Շինվեկտոր» ՍՊԸ տնօրեն Կարեն Գասպարյանը և «Միկշին» ՍՊԸ տնօրեն Տիգրան Հարությունյանը:
Դե իսկ Էրեբունի Երևան 2800-ամյակի հուշամեդալով պարգևատրվեցին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արտավազդ Թարխանյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը։
Возможно, это изображение 8 человек
Возможно, это изображение 3 человека и толпа
Возможно, это изображение 4 человека и толпа
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել