Նիկոլի ծննդյան առթիվ բելառուսի նախագահ Լուկաշենկոն մի շնորհավորական ուղերձ է հղել, որ թերևս ավելի շատ ծաղրանքի է նման, քան շնորհավորանքի: «Ձեր հարուստ կառավարչական փորձը, պետական խնդիրների լուծման մասնագիտական մոտեցումը թույլ կտան շարունակել հաջողությամբ դիմակայել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտներում, հասնել հայ ժողովրդի շահերից բխող բոլոր նպատակներին»-մասնավոապես՝ ասված է Բելառուսի նախագահի ուղերձում:

Լուկաշենկոյի խոսքերը՝ ուղղված մի մարդու, որն ընդամենը մի քանի տարի առաջ թերթի խմբագիր էր աշխատում, իսկ դրանից հետո՝ դատարկ-դատարկ ճղճղացող պատգամավոր, իսկապես ծաղրանք են՝ Նիկոլի հասցեին՝հատկապես հաշվի առնելով այն «ձեռքբերումների» գերկարևորությունը, որ հասցրել է վաստակել Նիկոլը՝ վարչապետի իր աթոռին. դրանք ձեռքբերումներ են ադրբեջանցիների, այլ ոչ թե հայ ժողովրդի համար: Որպեսզի Լուկաշենկոյի խոսքերը նորմալ ընկալվեին, դրանք պետք է ուղղված լինեին ասենք Պուտինի պես մեկին կամ կամայական նորմալ երկրի ղեկավարին, մինչդեռ ո՛չ Նիկոլի Հայաստանն է նորմալ երկիր, ո՛չ էլ առավել ևս Նիկոլը՝ փորձառու ղեկավար:

Լուկաշենկոյի վերաբերմունքը պատահական չէ. ի՞նչ կարող ես մտածել մեկի մասին, որն ի լուր աշխարհի սեփական թշնամու կողմից ծաղրվում է՝ոչ միայն վատ ռուսերենի, այլև դուրս տված անկապ մտքերի համար: Ախր Նիկոլ-Իլհամ «դարակազմիկ» բանավեճին Լուկաշենկոն էլ, չէ՞, ներկա, ախր նա էլ էր, չէ՞, տեսնում, թե ուր է իջել Նիկոլը, ինչ է իրենից ներկայացնում,ինչ խեղկատակ է կանգնած երբեմնի սոլիդ երկրի գլխին:

Ցավն այն չէ, որ Նիկոլը ծաղրվել է, այլ՝ այն, որ ի դեմս նրա ծաղրանքի առարկա ենք դառնում բոլորս:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել