ԱԺ-ում վստահեցնելով, որ երկիրը ժողովրդավարական է, երկրում ոստիկանությունը լավ աշխատում է, երկրում անվտանգային խնդիրը բարձր մակարդակի վրա է՝ Գռզոն հայտարարել է.«Եթե կարողանանք մի 1000 տեսախցիկ Երևան քաղաքում տեղադրենք, նորից մեր անվտանգային որակը կբարձրանա Երևան քաղաքի»:

Ի՞նչ տեսախցիկների մասին է խոսում Գռզոն, եթե դրանց պակաս Երևանում ուղղակի գոյություն չունի: Կամ ի՞նչն է նրան այդքան շատ անհանգսռացնում, որ նույնիսկ արձանագրելով՝ անվտանգային խնդիը քաղաքը չունի՝ էլի տեսախցիկներ է պահանջում: Չլինի՞ թե վախենում է ասենք մահափորձի ենթարկվել և քանի որ չափազանց շատ է սիրում կյանքը, տեսախցիկների շատացման հարց է բարձրացնում, որ պոտենցիալ քիլերները հուշտ լինեն ու իր հետևից չընկնեն…

Տեսախցիկերի շատացման խնդիր է դնում մի ուժի ներկայացուցիչ, որի ընկերներն իշխանությունը վերցրեցին նաև տեսախցիկները վերացնելու խոստմամբ: Ճիշտ է՝ այն դեպքում խոսքն արագաչափերի մասին էր, բայց դե տեսախցիկը տեսախցիկ է՝ անկախ այն բանից՝ Գռզոյին է փողոցներում նկարում, թե՝ քաղաքացիների մեքենաները՝ ամեն մի խաչմերուկում:

Գռզոն շատ լավ գիտի, որ իրենց իշխանությունը բացառապես հենվում է ոստիկանական մահակի վրա, և քանի որ խնդիր կա՝ հնարավորինս հեշտացնելու ոստիկանների կողմից իրենց պահպանության գործը, Գռզոն ցանկանում է շատացնել տեսախցիկները, որ հեշտացնի Նիկոլի իշխանության պահապանների ամենամեծ առաքելության իրագործման ուղիները:

Գռզոն, անշուշտ, վախեցած է և վախեցած է առաջին հերթին այն պատճառով, որ հասկանում է՝ բոլորն էլ գիտեն, որ Նիկոլը միայնակ պատասխանատվություն չի կրում կատարվող կատավասիայի համար, իսկ պատասխանատուների առաջին շարքում կանգնած է նաև ինքը, ինչը նշանակում է, որ եթե Նիկոլը կորցնի իշխանությունը, համապատախսան գերատեսչության պադվալում հայտնվելու է նաև Գռզոյի կերած-խմած հետույքը:

1000 չէ, 1000000 հատ էլ տեսախցիկ դնես, մեկ է՝ վերջդ գալու է...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել