
Այստեղ միակ հարցը թերևս այն է, թե ի՞նչն է Սյամոն գտնում ճիշտ՝ փաստացի հայտարարելով, որ քանի որ իրեն ոչ ոք չի պաշտպանել, ինքը կարող է նույնիսկ «բեսպրեդելշիկություն» անել: Երևի նկատի ունի խառնակչությամբ զբաղվելն ու Արցախի քաղաքական դաշտում անկանոն շարժումներ անելը, հանրահավաք հրավիրելն ու այն տապալելը, քիչ-քիչ արցախցիներին համոզելը, թե իբր Ադրբեջանի կազմում հայտնվելն այնքան էլ մեծ դժբախտություն չի լինի, եթե ինքն Արցախի ղեկավարը լինի:
Ստեղծված իրավիճակում էականը ոչ թե այն է, թե ով ում է պաշտպանել կամ չի պաշտպանել, այլ՝ այն, թե որ քաղաքական ուժը կամ դեմքն ինչ ելք է ստեղծված իրավիճակից առաջարկում կամ ով է իրականում: Հաշվի առնելով Սյամոյի ով լինելը, Սյամո-Աննա սիրավեպի փաստն ու 44-օրյայի արդյուքները՝ պետք է ֆիքսել, որ բացի դժբախտությունից Սյամոն Արցախին ոչինչ չի բերելու, քանզի գաղտնի կերպով արտահայտում է այնպիսի մեկի շահերը, որի կյանքի իմաստն Արցախի թեման առհավետ փակելն է, թուրքերի գիրկը նետվելը:
Պետք է ուշադրություն դարձնել ոչ թե նրան, թե ով ինչ է ասում, այլ՝ նրան, թե այս կամ այն բանն ասողն ով է:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1771
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել