Նոր կառուցված ճանապարհներն սպասարկելու առնչությամբ զեկուցվել է, որ ամբողջությամբ փոխվելու է աշխատանքի մեթոդաբանությունը: Այսուհետ փոսալցման, գծանշման, նշանների տեղադրման ու հենապատերի փոփոխման համար առանձին մրցույթներ չեն լինելու. ամբողջ գործընթացն իրագործելու է «Ճանշինը»:
Հանձնարարվել է վերանայել գծանշման պահանջները՝ ապահովելով բարձրորակ նյութերի օգտագործում, ինչի շնորհիվ արվածը կծառայի ավելի երկար:
Երևանի քաղաքապետարանը Կադաստրի կոմիտեի հետ կճշգրտի մայրաքաղաքի սահմանները: Հանձնարարվել է այս և քաղաքաշինական մյուս ծրագրերում աշխատանքները կազմակերպել մեկ ընդհանուր սկզբունքով՝ օգտագործելով էլեկտրոնային GIS (աշխարհագրական տեղեկատվական համակարգ) համակարգը:
Կադաստրի կոմիտեի հետ համայնքը կքննարկի նաև Կոնդ թաղամասի բնակիչների տների և հարակից տարածքների սահմանների ճշգրտման ու չափագրման խնդիրը:
Երևանի բնակֆոնդի թարմացման, վթարային շենքերի վերականգնման նպատակով համայնքը կհամագործակցի կառուցապատողների հետ: Շահագրգռությունը մեծացնելու նպատակով առաջարկվել է դիտարկել ոչ թե մեկ շենքի, այլ բակի տրամաբանությունը, որը կներառի մի քանի շենք և հնարավորություն կտա բնակիչներին հարմարավետ տարբերակով բարելավելու իրենց բնակարանային պայմանները:
Համայնքային մանկապարտեզներում նախատեսվում է ներդնել երկարօրյա ծառայություն, ինչն աշխատող ծնողներին հնարավորություն կտա երեխաներին վերցնել աշխատանքային ժամերից հետո: Թե որ ծառայությունը ինչ սկզբունքով կմատուցվի՝ հավելյա՞լ վճարով, թե՞ այլ տրամաբանությամբ, քաղաքային իշխանությունը դեռ կքննարկի:
Վարչական շրջանների ղեկավարները ներկայացրել են այգիների, բակային տարածքների բարեկարգման ու հիմնանորոգման աշխատանքների ու ծավալուն ծրագրերի ընթացքը:
Հաշվի առնելով քաղաքում օդի աղտոտվածության մակարդակը՝ հանձնարարվել է որպես պարտադիր պահանջ սահմանել շինարարական աշխատանքների ընթացքում փոշու որսիչ ցանցերի առկայությունը և իրականացնել խիստ հսկողություն:
Գործարկման է պատրաստ քաղաքապետարանի կողմից իրականացվող նախագծերի վերաբերյալ բնակիչների կարծիքները գրանցելն ապահովող առցանց հարթակը: Հանձնարարվել է այդ հարթակում նոր առաջարկներ ներկայացնելու հնարավորություն ստեղծել:
Возможно, это изображение 9 человек и текст
Возможно, это изображение 4 человека и текст
Возможно, это изображение 4 человека и текст
Возможно, это изображение 6 человек и текст
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել