Օրերս ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում անդրադառնալով երրորդ նախագահի այն նկատառմանը, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանն իր ողջ ռազմուժով չէ, որ դիմադրություն է ցույց տվել թշնամուն՝ չօգտագործելով արսենալում առկա հզոր զենքերից շատերը՝ դեռ մինչև երեկ Օնիկ Գասպարյանին փնովող, իսկ այսօր արդեն նրան՝ Ալեքսանդր Մակեդոնացի հռչակող Անդոնը հավաստիացրել է, որ Սարգսյանի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: Իսկ ահա լրագրողի խնդրանքին՝ ներկայացնելու փաստեր, որոնք կապացուցեն իր այդ խսքերի ճշմարտացիությունը, Անդոնը իր չեղած հեղինակությամբ է փորձել հիմնավորել սեփական խոսքերի իսկությունը՝ ասելով.«Ես հիմա հանդես եմ գալիս որպես քննիչ հանձնաժողովի նախագահ և հանրությանը հիմա ձեր միջոցով ասում եմ՝ այն, ինչ որ հնչեցվեց, որ զենքերը չեն կիրառվել, չի համամատասխանում իրականությանը»: Միաժամանակ որպես իր խոսքերի ապացույց Անդոնը հղում է կատարել դեռևս գոյություն չունեցող իրենց «եզրակացությանն» ու «զեկույցին»:

Անդոնը հերթական անգամ լկտի սուտ է արտաբերել՝ փորձելով արդարացնել պայմանավորված պատերազմում մեր կրած պարտությունը՝ շատ լավ հասկանալով, որ եթե չհերքի Սերժ Սարգսյանի ճշգրիտ տեղեկությունը, ապա կդառնա Նիկոլի գերեզմանափորը. արսենալում առկա հզոր զենքերի չկիրառումը ուղիղ վկայությունն է Նիկոլի դավաճանության, իսկ դա մի բան է, որ Անդոնն ի պաշտոնե պարտավոր է հերքել, քանի որ նրան սպիտակած թրաշի համար չէ, որ քննիչ հանձնաժողովի նախագահ են կարգել, այլ վարվել են այդպես՝ հենց նրան վստահելով իրական փաստերի կեղծումը, որոնց շնորհիվ միայն ՔՊ-ն կարող է պահպանել իր իշխանությունը՝ սեփական դավաճանությունը գաղտնի պահելով:

Բայց Անդոնի պրոբլեմն այն է, որ նրա ու նրա քննիչ հանձնաժողովի հեղինակությունն այսօր զրոյական է. մարդ պետք է առնվազը տխմար լինի՝ կարծելու, թե պետական դավաճաններն ի սկզբանե կարող են իրենց դիմակը պատռող զեկույց ներկայացնել:

Սերժ Սագսյանի խոսքերը 100%-անոց ճշմարտություն են, և այդ մասին գիտեն ինչպես ՔՊ-ականները, այնպես էլ՝ բանակայինները: Հայասանը իր ռազմուժի ողջ հզորությունն այդպես էլ թողեծ չօգտագործված՝ ապահովելու Նիկոլ-Իլհամ զույգի գաղտնի պայմանավորվածության կյանքի կոչումը, որ ի կատար ածվեց բազմահազար հայ երիտարսադների «գլուխն ուտելու» միջոցով՝ Նիկոլին արդարանալու տեղ թողնելով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել