Սեփական բերանին մոտ բան չպահող Միքայելյան Սասունը, ըստ տեղեկությունների, ավելին է ուզում. Կոտայքի մարզպետ է ուզում նշանակել տալ սեփական փեսա Վարդանյան Վասակին, ինչի պատճառով լարված հարաբերությունների մեջ է գտնվում մարզպետի հետ:

Երբ լսում ես Սասունի հանրային ելույթները՝ հայհոյախառն ու կրքոտ, բանին անտեղյակ լինելու դեպքում կարող է թվալ, թե գործ ունենք մի նոր Դրոյի կամ Անդրանիկի հետ, քանի որ ամեն անգամ ջանում է ստեղծել տպավորություն, թե իբր աննյութականով ապրող հայրենասեր է՝ հայրենիքից բխող էներգիայով սնվող: Մինչդեռ փաստն այն է, որ Սասունին շարժող միակ ուժը շահամոլությունն է՝ հստակ անձկանական հաշվարկներից բխող. սա ամեն ինչ անում է, որ սեփական «ասկոլկաները» հնարավորինս թանկ գնով վաճառի Նիկոլին ու բացահայտորեն շեֆի թասիբին կանգնելու դիմաց շատ կոնկրետ դիվիդենտներ «քերի»: Քաղաքապետ տղեն հերիք չէ, հիմա էլ, փաստորեն, մարզպետ փեսա է ուզում, վաղն էլ երևի նախարար աներձագ կուզի, «նա խուդոյ կանեց» էլ՝ ասենք դպրոցի տնօրեն քենի, եթե, իհարկե, ունի…

Սասունին սնող միակ էներգիան փողն ու պաշտոնն է՝ Նիկոլից բխող:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել