Մարտի մեկին ընդառաջ ուղեղների լվացման պետական մեքենան նորից գործի է դրվել։ Տարերքի մեջ են ազատություն ռադիոկայանը՝ իր սպասարկու վարձու գրչակներով։
Չկա որևէ մի տոն կամ հիշատակի օր, որը այսքան կենսականն լինի գործող վարչակարգի համար, որքան մարտի մեկը։ Դա նրանց քաղաքական կապիտալի ամենաամուր ֆունդամենտն է, որի գոյությունից կախված է նաև նրանց քաղաքական անգամ ֆիզիկական գոյությունը։
Մարտի մեկի սակրալ նշանակությունը այն է, որ այդ ողբերգության 10 զոհերի արյան սակարկման միջոցով նրանք տարիներ շարունակ հայ հասարակության մեջ ներարկեցին անմոռանալի ատելություն պետության նկատմամբ։ Իսկ պետությունւ իր հերթին գրեթե ոչինչ չարեց այդ ատելությանը չարժանանալու համար։
Մարտի մեկը թավշյա հեղափոխության ռեպետիցիան էր, թվացյալ ձախողումը, քանի որ իրականում այն կատարյալ հաջողված քաղաքական սադրանք֊ներկայացում էր, որը նպատակ ուներ եթե ոչ զավթել պետությունը, ապա գոնե հասնել արյունալի բախումների։ Մեկ զոհն էլ բավարար կլիներ մի ամբողջ սուտ կառուցելու համար։
Մարտի մեկի զոհերը որպես կանոն թվարկվում և հիշվում են անհատապես անուններով, որը իր հուզականության էֆֆեկտով ավելի է ազդում մարդկանց տրամադրությունների վրա, որքան նույնիսկ մեր հազարավոր պատերազմական զոհերը։ Դրա համար խոսելով մարտի մեկի մասի նրանք միտումնավոր անձնավորում և փառավորում են բոլոր զոհերին, որոնք իհարկե քաղաքական աճուրդի անմեղ սուբյեկտն են այլևս...
Ի վերջե նոյեմբերի 9֊ի կապիտուլյացիոն ակտը իր էությամբ նվազ վարկաբեկիչ է քան 0038 գաղտնի հրամանը։ Չէ որ առաջինը դիտվում է որպես Փրկություն, իսկ երկրորդը՝ Դավաճանություն։
Մի օր կդրվի նաև Մարտի մեկի զոհերի արձանը՝ որպես պետության զավթման տապանաքար։ Բայց մենք սերունդներին կպատմենք իրականությունը և նրանք կդարարեն հավատալ ազատություն ռադիոկայանի թագավորությանը։ Մի օր մենք կկործանենք այդ թագավորությունը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել