
Այն, որ ՔՊ-ականների բացարձակ մեծամասնությունը, խոշոր հաշվով, թքած ունի խորհրդարանի վրա էլ, պետությանն էլ հետը, անակնկալ բան չէ: Միայն այն, որ մարդը համաձայնվում է մաս կազմել Հայաստանը մորթի տանող Նիկոլի թիմին, արդեն իսկ վկայում է նրա ցածր որակների մասին. ՔՊ-ականների մոտ 100%-ը ԱԺ-ում ու քաղաքականությունում է հայտնվել բացառապես լափամանին մոտ գտնվելու քաղցր փափագով, իսկ նրանցից շատ-շատերն էլ մտել են կեղտի մեջ՝ կյանքում գոնե ինչ-որ կերպ կայանալու: Այնտեղ ոչ ոք ուրիշ ոչ մի խնդիր չի լուծում ու պատկերացում էլ չունի՝ ինչ է առհասարակ խնդիրը կամ որոնք կարող են լինել դրա լուծման ուղիները:
Տվյալ իրավիճակը, սակայն, ուշագրավ է ոչ միայն այն պատճառով, որ ի ցույց է դնում իշխող ուժի անդամների ով կամ ինչ լինելը, այլ՝ այն, որ կոնկրետ ընդդիմադիրների հասցեին շատ հաճախ հնչեցնում են քննադատություններ այն ուժի ներկայացուցիչները, որոնք իրենք էլ չեն համենում չբացակայել: Այսինքն՝ ընդդիմությանը մեղադրում են մի մեղքի համար,որն իրենք ամենօրյա ռեժիմով ու խմբակային կերով գործում են:
Ընդդիմությունն ունի պատճառներ՝ վարվելու այնպես, ինչպես վարվում է և կարող է տալ սեփական գործողությունների պատասխանը, իսկ ՔՊ-ն կարո՞ղ է:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1294
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել