Հերթական անգամ ստացվել է տեղեկություն այն մասին, որ ԱԱԾ-ն բացահայտել է հերթական պետական դավաճանին: Ըստ հաղորդագրության՝ ՊՆ N զորամասի կոչումով կապիտան սպան 2021 թվականի սկզբից հայտնվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում և հավաքագրվել նրանց կողմից՝ փողի դիմաց, մասնավորապես, տրամադրելով Հնդկաստանից ձեռք բերված զենքի մասին տվյալներ: Անձը կալանավորվել է:

2020-ի պատերազմից հետո սա բնավ առաջին դեպքը չէ. բազմաթիվ են նմանօրինակ բացահայտումներն ու դեպքերը, և կողքից դիտողի համար կարող է տպավորություն ստեղծվել, թե հայոց բանակն ուղղակի վխտում է թուրք-ադրբեջանական շպիոններով: Իհարկե, միանգամայն գովելի է ԱԱԾ օպերատիվությունը, սակայն համաձայնեք, որ նմանօրինակ բացահայտումների պարբերականությունը միայն ԱԱԾ-ի աշխատանքով հիանալու առիթ չէ, որ ընձեռում է ՀՀ քաղաքացիներին, քանի որ առաջ է գալիս առանվազը բանակում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի խնդիրը, որ ուղղակիորեն առնչվում է պետական անվտանգությանը. եթե ԱԱԾ-ն տեղով կրակ էլ դառնա, չի կարողանալու կանխել գաղտնի ինֆորմացիայի արտահոսքն այն դեպքում, եթե սպաների կամ զինվորների շրջանում ցածր է բարոյահոգեբանական մթնոլորտն ու ազգային ինքնագիտակցությունը:

Այս ամենն ուշագրավ է հատկապես ՔՊ-ականների ու, մասնավորաես Պապիկյան Սուրիկի այն վստահեցումների ֆոնին, որոնք գալիս են՝ հանրության շրջանում ստեղծելու տպավարություն, թե իբր քաղաքական ղեկավարությունն անում է ամեն ինչ՝ բանակը վերականգնելու: Մինչդեռ փաստ է, որ հետհեղափոխական շրջանում բանակում միայն ավելացել են շպիոնները, իսկ պետական գաղտնիք պարունակող տեղեկատվությունն ու տեղեկությունը վաղուց դարձել են թշնամու սեփականությունը: Ինչո՞ւ, փո՞ղն է պատճառը, թե՞ խնդիրը հոգեբանական դաշտում է: Ակնհայտ է,որ կա թե՛ մեկ և թե՛ մյուս գործոնը, բայց առավելապես թերևս հոգեբանությունն է պատճառը. եթե երկրի ղեկին դավաճան Նիկոլն է, որն իր խունտայի հետ առնվազը թուրքական ազդեցութան գործակալ է, իսկ կոնկրետ Միզրոյան Արոն՝ ստորագրությամբ, ապա է՛լ ի՞նչ պետք է պահանջել շարքային սպաներից, որոնց աչքի առաջ վաճառվում է երկիրը: Նրանցից ոմանք, չգտնվելով բարոյական բարձրության վրա, որոշում են իրենք էլ դավաճանության վրա փող աշխատել՝աչքի առաջ ունենալով Նիկոլի օրինակը:

Եվ ուրեմն՝ ե՞րբ է ԱԱԾ-ն բախելու Նիկոլի կաբինետի դուռը…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել