Քիչ առաջ Նիկոլն ասել է լրագրողներին. «Հայասստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում ճգնաժամ է (այլևս որևէ մեկը դա չի կարող ժխտել) և այդ ճգնաժամը պետք է հանգուցալուծվի։ Չի հանգուցալուծվելու այդ ճգնաժամը, քանի դեռ Կտրիճ Ներսիսյանը հեռացված չէ Մայր Աթոռից»։
Այսինքն ճգնաժամը հրահրում է, հետո ասում. «Վա՜յ, ճգնաժա՜մ։ Իմ ուզածով եթե չանեք, ապա ճգնաժամը շարունակելու եմ»։
Իր այս ոճը նոր բան չէ. ստեղծել ճգնաժամ, դրանով շանտաժ անել մինչև իր ուզածին հասնի։ Սա նույն տխրահռչակ «կամ ես կլինեմ վարչապետ, կամ ՀՀ-ում վարչապետ չի լինի» բանաձևն է։ Նույնը պատերազմի հարցում է արել և անում. ինքն ու Ալիևը պասերով անընդհատ շանտաժ են անում պատերազմով։
Ճգնաժամը ոչ թե Եկեղեցում է, այլ ամբողջ Հայաստանում։ Շուտով 8 տարին կլրանա այդ չդադարող ճգնաժամի, որի անունն է «Նիկոլ Փաշինյան»։
Եւ այդ ճգնաժամի գլխավոր պատասխանատուն, հրահրողը, պատճառը և մեղավորը սփռում է իր շուրջ մահեր, թալան, ավերածություններ, ատելություն։
Հայաստանում ճգնաժամը հաղթահարել անհնարին է, մինչև ճգնաժամի գլխավոր աղբյուրը չհեռացվի։
Քրիստոնեությունը կյանքի, սիրո, ճշմարտության մասին է
Նիկոլը՝ մահվան, ատելության ու ստի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել