
Մի կողմ թողնելով հարցը, թե իրականում որոնք են «Թումո» կենտրոններ ստեղծողների իրական նպատակները (գլխավոր նպատակնեից մեկն էլ «ուղեղների արտահոսք» կազմակերպելն է)՝ արժե քննել Նիկոլի մտահորիզոնի գործնական դրսևորման նեղմիտ դետալները: Նիկոլն իսկական ֆանտաստ է. կապ տեսնել Պապիկյան Սուրիկի ու «Թումոյի» միջև կարող էին միայն ֆանտաստ արձակագիրները:
Իհարկե, ցանկացած բանի հիմքը կրթությունն է, գիտությունն ու իմացությունն է, և որքան կիրթ ու զարգացած է հասարակությունը, այնքան հեշտ հաղթահարելի են դառնում նրա առաջ ծառացող պրոբլեմները, այնքան երկիրն առաջադեմ է և այլն: Բայց հարց է առաջանում՝ եթե Նիկոլն այդքան կարևորում է կրթությունը, ապա ինչո՞ւ է Հայաստանի վարչապետը թերի բարձրագույն կրթությամբ մեկը: Կամ ՔՊ-ում ինչո՞ւ են այդքան շատ տխմարները և կամ ի՞նչ է շինում ռազմագիտության հետ զրո կապ ունեցող Սուրիկը ՊՆ-ի միջանցքներում: Եթե կրթությունը Նիկոլը կարևորում է, ինչո՞ւ է ԿԳՄՍ նախարար նշանակում Անդրեասյան Ժաննային, որի միակ բանուգործի անունը եղել ու մնում է հայ հանրության հոգին պղտորելը, ազգային արժեքների վարկաբեկումը, գլոբալիզմի քայքայիչ գաղափարախոսության տարածումը՝ շաղախված թրքանպաստ լատենտ քարոզչությամբ:
Եթե նույնիսկ Հայաստանի ազգաբնակչությունը 100%-ով բաղկացած լիներ գիտնականերից էլ, ՔՊ-ական իշխանության պատճառով Հայաստանը հայտնվելու էր այն նույն ճահճում ու անդունդում, որում այժմ գտնվում է. կարևորն այն է, թե ով է ազգին առաջնորդում, ինչ առաջնահերթություններ է այդ առաջնորդն իր ու ժողովրդի համար սահմանում:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1261
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել