Նիկոլը բացահայտել է Ազատի ողբերգության «մեղավորներին»


16:10 , 26 հունվար, 2023
Փառաբանելով «Թումո» կենտրոններն ու փնովելով դրանց քննադատներին՝ Կառավարության նիստում, «Հ1»-ի Պետոյի կնկա հետ երխոսության ժամանակ Նիկոլը, Ազատում տեղի ունեցած ողբերգությունը համարելով կրթության ու ԴՆԹ-ի հարց, ըստ էության, այդ քննադատներին է մեղավոր հռչակել կատարվածում:«Էլի եմ ասում՝ էդ «Թումո» տուփի ու Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորանոցի կացարանում տեղի ունեցածի կապը մենք պետք ա տեսնենք: Էդ կապն էնքան ուղիղ ու բացահայտ է, և դրա չնակտելն է, որ մեզ անընդհատ կանգնեցնում է պրոբլեմների առաջ»-,- մասնավորապես՝ ասել է «թումոյասեր» Նիկոլը:

Մի կողմ թողնելով հարցը, թե իրականում որոնք են «Թումո» կենտրոններ ստեղծողների իրական նպատակները (գլխավոր նպատակնեից մեկն էլ «ուղեղների արտահոսք» կազմակերպելն է)՝ արժե քննել Նիկոլի մտահորիզոնի գործնական դրսևորման նեղմիտ դետալները: Նիկոլն իսկական ֆանտաստ է. կապ տեսնել Պապիկյան Սուրիկի ու «Թումոյի» միջև կարող էին միայն ֆանտաստ արձակագիրները:

Իհարկե, ցանկացած բանի հիմքը կրթությունն է, գիտությունն ու իմացությունն է, և որքան կիրթ ու զարգացած է հասարակությունը, այնքան հեշտ հաղթահարելի են դառնում նրա առաջ ծառացող պրոբլեմները, այնքան երկիրն առաջադեմ է և այլն: Բայց հարց է առաջանում՝ եթե Նիկոլն այդքան կարևորում է կրթությունը, ապա ինչո՞ւ է Հայաստանի վարչապետը թերի բարձրագույն կրթությամբ մեկը: Կամ ՔՊ-ում ինչո՞ւ են այդքան շատ տխմարները և կամ ի՞նչ է շինում ռազմագիտության հետ զրո կապ ունեցող Սուրիկը ՊՆ-ի միջանցքներում: Եթե կրթությունը Նիկոլը կարևորում է, ինչո՞ւ է ԿԳՄՍ նախարար նշանակում Անդրեասյան Ժաննային, որի միակ բանուգործի անունը եղել ու մնում է հայ հանրության հոգին պղտորելը, ազգային արժեքների վարկաբեկումը, գլոբալիզմի քայքայիչ գաղափարախոսության տարածումը՝ շաղախված թրքանպաստ լատենտ քարոզչությամբ:

Եթե նույնիսկ Հայաստանի ազգաբնակչությունը 100%-ով բաղկացած լիներ գիտնականերից էլ, ՔՊ-ական իշխանության պատճառով Հայաստանը հայտնվելու էր այն նույն ճահճում ու անդունդում, որում այժմ գտնվում է. կարևորն այն է, թե ով է ազգին առաջնորդում, ինչ առաջնահերթություններ է այդ առաջնորդն իր ու ժողովրդի համար սահմանում: