Ագրեսորին զսպում են նախ եւ առաջ զենքով,այլ ոչ թե «քաղաքական ու դատապարտող» թղթի կտորով։

Եթե քաղաքական հայտարարությունները կամ «թղթի կտորներն» առանցքային նշանակություն ունենային, ապա այսօր ԵՄ անդամ Կիպրոսի տարածքի 38 տոկոսը Թուրքիան չէր օկուպացնի։

Ըստ ՀԱՊԿ արդեն նախկին Գլխավոր քարտուղար Զասի՝  2022-ի աշնանը Հայաստանին առաջարկվել է շատ ռեալ ռազմական օգնություն:

Փաստաթուղթը կապիտուլյանտը չի ստորագրել, որովհետև իբրև թե ձևակերպումներում Ադրբեջանին իբրև ագրեսոր ՀԱՊԿ-ն չի համաձայնել հայտարարել։

Սրանց համար քաղաքական հայտարարությունը կամ շատ հաճախ թղտի կտորը ռազմական ռեալ օգնությունից կարեւոր է։

Ես շնորհակալ եմ և Ֆրանսիայի օրենսդիր մարմնին, և Ադրբեջանի ագրեսիան դատապարսող բոլոր միջազգային կառույցներին, բայց դրանք տեղում «գետնի վրա» խնդիր չեն լուծում։

Խնդիր լուծում են տեղում բանակ ու ռազմական ուժ ունեցողները։

Ու երբ հրաժարվում ես քեզ տրամադրվող ռազմական օգնությունից, ուղիղ ճանապարհ ես հարթում ադրբեջանական նոր ագրեսիայի համար։

Հ.Գ. Պատմությունը հուշում է, որ 1920-ի նոյեմբերին ԱՄՆ նախագահ Վ.Վիլսոնը հայտնի իրավարար հայամետ վճիռն էր ստորագրում, բայց այդ ժամանակ թուրքական բանակը Ալեքսանդրապոլ էր մտնում ու շարժվում դեպի Երեւան։

Ինչպես միայն կենացներով չես կերակրի նորապսակներին, այդպես էլ միայն քաղաքական գնահատականներով չես պաշտպանի պետության անվտանգությունը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել