Գրիգոր Զոհրապը մեր խաբվածության հավաքական մարմնացումն է․
1908թ. Գ․ Զոհրապը գրում էր Փարիզում գտնվող Ա․Չոպանյանին.
«Վերջապես մեր ժողովրդի համար արև ծագեց, մեր երկու եղբայրները իրար հետ պետք է գոյատևեն մեկ հողի վրա»: Չոպանյանը պատասխանում է. «Այսինչ միամտություն, այսինչ պատմական հիշողության կորուստ, հակառակը, ես տեսնում եմ սև ամպեր»:
Զոհրապը և նրա պես երևելի ուսյալ հայեր խաբվեցին, մոլորվեցին և ապակողմնորոշեցին նաև անիրազեկ և դավին անտեղյակ հայ ժողովրդին։ Այնինչ նախ նրանք պետք է սթափ և իրատես գտնվեին։
Զոհրապի սինդրոմը մեր պատմական հիշողության կորստի և վարդագույն երազախաբության սինդրոմն է։ Դա նաև այդ խաբվածության հետևանքով գաղթական դառնալու սինդրոմն է։
Եղբայրության թեզը այսօր էլ և վաղն էլ կշահարկվի, անուններն են միայն փոխվելու՝ դա կլինի ֆուտբոլային դիվանագիտություն, խաղաղության դարաշրջան, եղբայրության փառատոն, թե հայ֊թուրքական միացյալ դաշինք։
Վերջում գայլերի և այծերի դաշինքը կտևի ընդամենը 100 օր՝ Այգեկցու առակի օրինակով, այծերը կթռչկոտեն ազատ մարգագետիններում, խանդավառ կարածեն թարմ կանաչ խոտը՝ իսկ գայլերը կհամբերեն մինչև...
Զոհրապի սինդրոմից նախ պետք է ազատագրվենք։ Զոհրապականությունը և կոշտ անհեռատեսությունը մերժենք և դարձնենք ազգային դոկտրին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել