Այս մարդը՝ գործող վարչապետն, այնպես էլ մեր հասարակությաան անդամներից շատերն, այդպես էլ չհասկացավ պարզ բաներ:
Նախ այն, որ Անկախությունը չի նշանակում ինչ ուզես անես:
Այս աշխարհում բոլորը բոլորից կախված են ու այդ կախվածությունը պայմանավորված է բազմաթիվ գործոններով՝ աշխարհագրական դիրքով, տնտեսական պոտենցիալով, պարենային անվտանգությամբ, դեմոգրաֆիայի վիճակից, պետական ինստիտուտների որակից, ռազմական պոտենցիալից, այդ թվում նաև Ռազմական արդյունաբերության հնարավորություններից, հարևանների հետ մշակութային ընդհանրության աստիճանիցև այլն, ցուցակը կարելի է շարունակել:
Այս ամենից ելնելով բնորոշվում է երկրի անվտանգության աստիճանը, որով էլ պայմանավորված է սուվերենության աստիճանը:
Անվտանգության աստիճանը պայմանավորված է նաև ուժերի բալանսից, և դրան հասնելու համար անվտանգության համակարգերի ճամբարներում ես անդամագրվում: Ըստ այդմ, անվտանգության ճամբարում յուրաքանչյուր անդամի ներդրումից էլ պայմանավորված է սուվերենության աստիճանը: Շատ ես ներդրում, ունեն մեծ ռեսուրսներ, քո ձայնն ավելի լսելի է՝ ավելի բարձր սուվերենության աստիճան ունես, քիչ ես ներդնում ու հիմնականում ուրիշների հաշվին անվտանգության սպառող ես, քո սուվերենության աստիճանը ցածր է: Իսկ եթե դա մոտենում է 0-ի, մտնում ես այս, կամ այն երկրի կազմի մեջ, կամ էլ բնակչությունդ արտագաղթում է ապահով վայրեր:
Կրկնեմ, բոլորը բոլորից կախված են ու կախվածության աստիճը պայմանավորված է վերև թվարկված հանգամանքներով:
Այսքանը չհասկանալով, Հայաստանի ու Ադրբեջանի վեճը տանելով ՀԱՊԿ, ինչը ստրատեգիական սխալ էր, դառնում ես հերթական անգամ պարտված, անիմաստ տեղը:
Բելառուսի նախագահը շատ անկեղծ ելույթ ունեցավ, անգրագիտության վերացման շրջանակում, ու ցույց տվեց իրերի իրական դրությունը: Դա դուր է գալիս տրամաբանությունից հեռու ու քաղաքականության հետ խնդիրներ ունեցող Հայաստանի սպառողին, թե ոչ, բացարձակապես կարևոր չէ, մարդն ուղղակի պարզ իրականությունը ներկայացրեց:
Պետք է վերջնական լոխ լինես, որ թույլ տաս քեզ այդ ակնհայտ բաները ստիպված լինեն բացատրել:
Հաջերդ քայլերում գործող վարչապետն անգրագիտության վերացման շրջանակում դասախոսություն կլսի ԵՄ-ում ու Իրանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել