Որպես իրավաքաղաքական մտքի հետազոտող չեմ կարող չարձագանքել մոդայիկ դարձած այն մոլուցքին, որ հայերը իբրև մորթապաշտ են, քսու, դավաճան, որ ինքնախաբեություն է եղել մեր պատմական փառքը և քաղաքակրթական ձեռքբերումները։
Սրանք ոչ այլ ինչ են, որքան անզորությունից մղված մազոխիստական ինքնախարազանումներ այն էլ խիստ իռռացիոնալ և միակողմանի բնույթի։
Ինքս բազմիցս և պարբերաբար մատնանշում եմ մեր ներքին բարոյական ախտերը, ազգային արատները, բայց երբեք չեմ վիճարկում մեր փառահեղ անցյալը և արաչաստեղծ տեսակը։ Եթե մեր պատմական հոլովույթում մենք դեգրադացվել և կործանվել ենք՝ ինչպես որ հիմա է կատարվում՝ դեռ չի նշանակում որ մենք ի բնե այդպիսն ենք։
Այս նարրատիվը նրբորեն հյուսված տեխնոլոգիա է, որի միջոցով մեզ վերջնականապես ցանկանում են մաքրել այս հողակտորից և դրա նկատմամբ մեր արդարացի իրավունքներից։ Եթե մենք իզգոյ ենք ի սկզբանե, չունենք անցյալ, պատմություն՝ ուրեմն ավելորդ է խոսել մեր իրավունքների էլ չեմ խոսում տարածքային հավակնությունների մասին։
Մինչդեռ մեր անցյալի փառքի մասին միայն օտար հեղինակների հիշատակումները հատորներ կպահանջեին և սա ազգային սնապարծություն չէ, այլ օբյեկտիվ գնահատական։
Եթե մենք այսօր մեր ձեռքով փորում ենք մեր պետության գերեզմանը, դեռ հիմք չէ պնդել որ մենք մշտապես եղել ենք ազգային գերեզմանափորներ։ Սրանով մենք կուլ ենք տալիս դրսից նրբորեն հրահրված այն խայծը, որի շուրջ թշնամին դարերով աշխատել է։
Թշնամին՝ արտաքին և ներքին, պարզապես թույլ է տալիս, որ մենք ինքներս խոտովանենք այդ կեղծ թեզը, այնքան հոգեմաշ լինենք, որ սկսենք վիճարկել մեր քաղաքակրթական ձեռքբերումները, հայի իրական կերպարը նույնականացնենք նրա տականքի և թերմացքի խառնվածքին։ Մի խոսքով ինքնակամ բռնենք գաղթի ճամփան։
ՀԱՅԸ այդպիսին չէ, ՀԱՅԸ աղերս չունի այն խեղված մորթապաշտ տեսակին որոնք այսօր գերակայում են մեզանում, որոնք իրենց ներսից ծնել են ընտրյալ մորթապաշտներ և պատվիրակել են պետականության ղեկը։
Վերջում հիշե՜ք հրեա լրտես Լոուրենս Արաբիացու խոսքերը՝ Հային տվեք ազատություն և նա կդառնա աշխարհի տերը։
Նկարում՝ Դեյվիդ Մարշալ Լենգի "Հայաստանը քաղաքակրթության օրրան" գրքի շապիկը։

Возможно, это изображение текст «ARMENIA cradle of civilization DAVIDMARSHALLLANG MARSI HALL LANG»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել