Հայրենիքը պաշտպանում են, իսկ թշնամուն հանձնում են` ապիկարներին և դավաճաններին
- Անգամ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության մեջ ոչ մի բառ անգամ չկա Լաչինի միջանցքից դուրս որևէ այլ ճանապարհի մասին,
- Լաչինի միջանցքը ոչ թե ճանապարհ է, այլ տարածք, որում ընդգրկված են հայկական բնակավայրեր, ենթակառուցվածքներ, այդ թվում ավտոմոբիլային ճանապարհ։ Այն ոչ մի պարագայում չի կարող փոխարինվել այլ ավտոմոբիլային ճանապարհով։
- Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանի Հանրապետությունը պարտավորություն է ստանձնել միայն Լաչինի միջանցքով երթևեկության անվտանգության ապահովման համար։ Որևէ այլ ճանապարհի անվտանգության ապահովման պարտավորություններ Ադրբեջանը չունի։
- Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ ամսաթվերով նշված են, թե որտեղից և երբ պետք է դուրս բերվեն հայկական զինված ուժերը։ Այդ հայտարարության մեջ "2022 թվականի օգոստոսի 25" ոչ մի տեղ չկա նշված։
- Լաչինի միջանցքը և դրանում տեղակայված բնակավայրերը Ադրբեջանին հանձնելու հայկական կողմի հանձնառությունն ապօրինի է, սահմանված չէ որևէ փաստաթղթով, հետեւաբար այդ քննարկումները և գործընթացները պետք է անհապաղ դադարեցվեն։
- 2022 թվականի օգոստոսի 25-ը պետք է լինի այն վերջնաժամկետը, երբ հայկական կողմը Ադրբեջանին պետք է հանձնի Նիկոլ Փաշինյանին, Արայիկ Հարությունյանին, Ալեն Սիմոնյանին, ՀՀ կառավարության բոլոր անդամներին, Արցախի կառավարության բոլոր անդամներին, ՀՀ Ազգային ժողովի "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության բոլոր անդամներին և, որպես բոնուս, օրվա հերոսին` Էդմոն Մարուքյանին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել